Jump to content

Ծովային ընձառյուծ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծովային ընձառյուծ
Ծովային ընձառյուծ
Ծովային ընձառյուծ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Կաթնասուն (Mammalia)
Կարգ Գիշատիչներ (Carnivora)
Ընտանիք Phocidae
Ցեղ 'Hydrurga'
Տեսակ Ծովային ընձառյուծ (H. leptonyx)
Միջազգային անվանում
Hydrurga leptonyx
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Ծովային ընձառյուծ՝ (լատին․՝ Hydrurga leptonyx), նման է իսկական փոկերի, հիմնական բնակավայրը և կեցության վայրերը գտնվում է հարավային օվկիանոսում։ Իր անվանումը ստացել է իր խայտաբղետ մաշկի, ինչպես նաև նրա գիշատիչ պահվածքի։ Ծովային ընձառյուծը սնվում է հիմնականում տաքարյուն ողնաշարավորներով, ինչպես նաև պինգվիններով և երիտասարդ ծովային առյուծներով։

Արտաքին տեսք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծովային ընձառյուծն ունի շատ կարգավորված մարմին, որը թույլ է տալիս մեծ արագություն զարգացնել ջրում։ Նրա գլուխը հարթ է և կարծես թե նման է սողունի։ Առաջնային թիակները շատ երկար է և արագության ժամանակ թույլ է տալիս ծովում խուսափել հարվածներից։ Արական սեռի ներկայացուցիչները հասնում են 3 մ-ի, բայց մի քանի նույն սեռի ներկայացուցիչներ կարող են հասնել 4 մ-ի։ Որձերը հիմնականում 270 կգ-ից ավել են լինում, իսկ էգերը կարող են հասնել մինչև 400 կգ-ի։ Գույնը մարմնի վերևի մասում մուգ մոխրագույն է, իկ ներքևում բաց սպիտակ։ Գլխի և թևերի վրա առանձնանում են մոխրագույն երանգները։

Բնակության վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս կենդանին ապրում է Անտարկտիդական ծովերում և հանդիպում են Անտարկտիդական այսբերգերի վրա։ Երիտասարդները շատ հաճախ մոլորվում են և հայտնվում այլ կղզիներում։ Համարվում են ավելի քիչ տեղափոխվող կենդանիններ, ունեն իրենց հիմնական բնակության վայրը, սակայն մերթ ընդ մերթ հանդիպում են Ավստրալիայում, Նոր Զելանդիայում և Կրակի երկրներում։

Համեմատվելով ծովային կետերի հետ ընձառյուծները նման են Հարավային գիշատիչներին, որը պայմանավորված է իր բնակության վայրից։ Նա կարող է զարգացնել մինչև 40 կմ/ժ արագություն և կարող է հասնել 300 մ խորության։ Նա մշտապես սնվում է խեցգետիններով և զանազան ողնաշարավորներով։ Ծովային ընձառյուծների հիմնական մասը իր կյանքի հիմնական մասն անցկացնում է որսորդությամբ։ Չնայած իր հիմնական մասնագիտացվածությանը փոկերի որսորդության մեջ նա շատ հաճախ սնվում են պինգվիններով։ Ծովային ընձառյուծները հարձակվում են զոհի վրա ջրում և այնտեղ էլ սպանում, սակայն կենդանիները փրկվում են փախչելով դեպի սառույցները։ Ժամանակ առ ժամանակ նրանք կարող են հետապնդել իրենց զոհին և հասնել նրանց հետևից։ Շատ խեցգետիններ ունեն իրենց մարմնի վրա ազդակներ այս կենդանիների դեմ։

Հիմնականում նրանք սնվում են փոքր կենդաններով։ Ձուկը նրանց սննդակարգում երկրորդական դեր է կատարում։ Փոքր կենդանիներին նրանք որսում են շնորհիվ իրենց սուր ատամների, դրա պատճառով էլ նրանք հեշտությամբ որսում են խեցգետիններին, սակայն նրանք համարվում են ավելի քիչ դժվար որսացող կենդանիներ։

Վերարտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծովային ընձառյուծներն ապրում են միայնակ։ Միայն երիտասարդներն են հազվադեպ ապրում զույգերով կամ ոչ մեծ խմբերով։ Նոյեմբերից փետրվար այս կենդանիները ապրում են միայն ջրում, քանի որ այս ժամանակահատվածում է, որ որսերն ու էգերը կարող են մտնել կոնտակների մեջ։ Սեպտեմբերից հունվար սառույցների վրա ծնվում է միակ ձագը, որը հիմնականում սնվում է մոր կաթով 4 շաբաթ։ Երեքից չորս տարեկան հասակում նրանք ունենում են արդեն գիշատչին հատուկ դաժանություն, իսկ նրանց միջին տարիքը տևում է 26 տարի։

Հարձակում մարդկանց վրա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաճախ ծովային ընձառյուծները հարձակվում են մարդկանց վրա։ 2003 թվականի հուլիսի 22-ին հարձակման զոհ դարձավ այդ ժամանակ ջրում հայտնված բրիտանացի հայտնի հետազոտող Քրիստի Բրաունը։ Նա 6 րոպեում ատամներով բռնած իջեցրեց մինչև 70 մ, քանի դեռ նա շնչահեղձ չէր եղել։ Սա մինչև այժմ գրանցված մահվան դեպքն էր։ Սակայն հայտնի է նաև շատ դեպքեր, երբ ծովային ընձառյուծները հարձակվել են մարդկանց վրա և չեն կարողացել սպանել։ Նրանք չեն վախենում հարձակվել նավակների վրա, դուրս ցատկելով ջրից բռնում են մարդկանց ոտքերից։ Հիմնականում հարձակվում են իրենց բնակության վայրերում տեղակայված օբյեկտների աշխատակիցների վրա։ Սրա պատճառը հիմնականում ծովային ընձառյուծների ընտրած մարտավարությունն է։ Հարձակվում են կենդանիների վրա ջրից։ Այս կենդանու համար դժվար է ընտրել իր զոհին։ Ի տարբերություն այլ կենդանիների, ինչպես վկայում է կանադացի լուսանկարիչ և ուսումնասիրող Փոլ Նիկլենը, ով լուսանկարել է նրանց հարձակումը պինգվինների վրա, հաստտում է որ այս կենդանիների հետ կարելի է հաստատել խաղաղ հարաբերություններ։ Նրան պատմածի համաձայն ծովային ընձառյուծները հաճախ նրան էին բերում իրենց զոհերին և իր հանդեպ ցուցաբերել են ավելի շատ բարիացական քան ագրեսիվ վերաբերմունք։

Ծովային առյուծներից հետո այս կենդանիները համարվում են Անտարկտիդայի ավելի շատ հանդիպող կենդանի։ Աշխարհի գիտնականնների գնահատականներով նրանց պոպուլացիան Հարավային ծովերում հաշվում է գրեթե 400 հազար։ Մինչ այսօր այս տեսակը ոչնչացման եզրին է։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ronald M. Nowak։ Walker’s Mammals of the World. 6th Edition. Johns Hopkins University Press, Baltimore 1999, ISBN 0-8018-5789-9
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծովային ընձառյուծ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծովային ընձառյուծ» հոդվածին։